Արտառոց դեպք՝ Երևանում․ Նոր Նորքի «Վերածնունդ» այգուց գողացել են 15 հատ արծաթափայլ եղևնի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News

արծաթ

Օրերս արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Անցյալ տարվա դեկտեմբերի 16-ին անհայտ անձը կամ անձինք Նոր Նորք վարչական շրջանում գտնվող «Վերածնունդ» այգուց գողացել են 15 հատ արծաթափայլ եղևնի, գրում է shamshyan.com-ը:

Ոստիկանության Նոր Նորքի բաժնում նյութեր են նախապատրաստվում հունվարի 4-ին Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և Շրջակա Միջավայրի պահպանություն» հասարակական, ոչ առևտրային կազմակերպությունից ստացված գրության փաստով։