Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը կրկին հաղթել է Իսրայելին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

․

Փետրվարի 2-ին՝ Բեր Շևայում կայացել է Իսրայելի և Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականների միջև երկրորդ ընկերական հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ):

«Մեր ընտրանին հաղթեց մրցակցին 0:3 հաշվով»,-ասված է ՀՖՖ հրապարակման մեջ։

Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին Բեր Շևայում կայացել էր Իսրայելի և Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականների միջև առաջին ընկերական հանդիպումը։ Հայաստանի ազգային հավաքականը ջախջախել էր մրցակցին 9:2 հաշվով։

--00--ԱՀ