ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ օգոստոսի 9-ից Հոգեշնորհ Տ․ Ներսես աբեղա Հարությունյանը ծառայության է կոչվել Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակությունում՝ որպես Միլանի (Իտալիա) հոգեւոր հովիվ։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը։
Նշենք, որ Հոգեշնորհ Տ. Ներսես աբեղա Հարությունյանը 44–օրյա պատերազմից ամիսներ անց նշանակվել էր Դադիվանքի հոգեւոր սպասավոր։
--00--ՏՏ