Ուժ ու կորով Արցախի մեր հայրենակիցներին․ Արմեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

322938445_1312973542823090_3272030183465401580_n

ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի ամանորյա ուղերձը․

«Շնորհավորում եմ բոլորի Ամանորը։

Մաղթում եմ առողջություն, խաղաղություն և ամենայն բարիք։ Հույսը, արդարության ու լույսի հանդեպ մեր հավատը թող առաջնորդ լինեն մեզ և ամրացնեն հաղթանակի ոգին:

Ուժ ու կորով Արցախի մեր հայրենակիցներին:

Թող գալիք 2023 թվականը լինի պետականության ամրապնդման, հաջողության և ձեռքբերումների տարի:

Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ապրող մեր բոլոր հայրենակիցները թող   ուրախության, ոգևորության և հպարտության  բազում առիթներ ունենան։

Խաղաղություն  բոլորիս:

Շնորհավոր Նոր տարի»:

--00—ՅՄ