Ուկրաինական գերությունից ռուս զինծառայողների ևս մեկ խումբ է վերադարձել․ ՌԴ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News

Capture

Ուկրաինական գերությունից ռուս զինծառայողների ևս մեկ խումբ է վերադարձել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

«Հունվարի 8-ին բանակցային գործընթացի արդյունքում Կիևի ռեժիմի կողմից վերահսկվող տարածքից հետ են վերադարձվել 50 ռուս զինծառայողներ, ովքեր մահացու վտանգի մեջ են եղել»,-հայտնում են գերատեսչությունից։

Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով հետ վերադարձած զինծառայողները կտեղափոխվեն Մոսկվա բուժման և վերականգնման համար:

--00—ՅՄ