Մեր պետությունը չխրատվեց ՄԻԵԴ որոշումներից և հարստահարում է օտարման գոտում գտնվող բնակիչներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News

ֆիռդուսի.jpg



Ֆիրդուսի թաղամասի բնակիչները 24News-ի խմբագրություն նամակ են ուղարկել, որը ներկայացնում ենք ստորև․



«Ոստիկանության աշխտակիցների ու կարմիր բերետավորների ուղեկցությամբ Հարկադիր կատարածուների 15 հոգանող խմբի գործողությունները բացարձակապես անհիմն են ու անօրինական, նրանց պարզաբանվել է, որ դատարանի փորձաքննության կատարման որոշումը, որի կատարումը հարկադիր կատարածուները փորձում են ապահովել այս պահին գտնվում է բողոքարկման փուլում։



Հարկադիր կատարողները առանց կատարողական գործողությունների վերսկսման որոշում կայացնելու ուղղակի ներխուժել են 87-ամյա զառամյալ կնոջ տուն և նրանք ուղղակի ամենավերջին վանդալների նման փորձում են ավերել երկարամյա աշխատանքի արդյունքում ստեղծված գույքը։



Խոշոր ավերածություններ գործելու արդյունքում հարկադիր կատարողների մուտք են գործել սեփականատիրոջ պահեստներ, տուն և անգամ տան սեփականատերերին թույլ չեն տվել տուն մտնել ու ներկա գտնվել իրենց գործողություններին։



Կատարածուները բնակիչներին ահաբեկելով էական ու զգալի գույքային վնաս են պատճառել տանը եւ բարոյահոգեբանական անասելի ապրումներ տան բազմանդամ ընտանիքին, և այս ամենը արվում է բացառապես ձեռքբերողի շահերի պաշտպանության նպատակով։ Մեր պետությունը այդպես էլ չխրատվեց Եվրոպական դատարանի որոշումներից և շարունակում է հարստահարել և ահաբեկել օտարման գոտում գտնվող բնակիչներին՝ վերադարձ է կատարվում քոչարյանական ժամանակներին»։



--00—ԶՀ