Նոր Զելանդիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 50-ի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏ 16, 24News

նոր-զելանդիա

Մոհսեն ալ Մազինին, ով սաուդացի հպատակ էր մահացել է ուրբաթ երեկոյան  Նոր Զելանդիայի մզկիթում ահաբեկչության ժամանակ ստացված վնասվածքներից։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով թագավորության ԱԳ նախարար Իբրահիմ ալ Ասաֆին:

Այսպիսով զոհերի թիվը հասել է 50-ի, վիրավորները հիվանդանոցներում են, որոնց թիվը 50-ից մի փոքր քիչ է:

Հիշեցնենք, որ ուրբաթ Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքում հրաձգություն էր տեղի ունեցել: Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը կատարվածն ահաբեկչություն էր անվանել: Հարձակման մասնկակցության կասկածանքով ձերբակալվել է 3 մարդ, նրանց թվում Ավստրալիայի քաղաքացի կա: