Անպայման ուզում էի կանգ առնել այստեղ. Ֆրանսիայի ԱԳ նախարարը մոմ վառեց Ջերմուկի եկեղեցում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

0338525f-be7a-498c-af55-4c8a00959b43.jpg

Տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան Ջերմուկ այցելության ընթացքում Սուրբ Գայանե եկեղեցի մտավ և մոմ վառեց այնտեղ:



«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարը նախ կանգ առավ եկեղեցու բակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարի մոտ:

«Ջերմուկ գնալիս ճանապարհին նկատեցի եկեղեցին: Եվ վերադառնալիս անպայման ուզում էի մի պահ կանգ առնել, որովհետև մեր պատկերացման մեջ Հայաստանը ներկայացված է նաև այս շատ գեղեցիկ եկեղեցիներով»,-ասաց Ֆրանսիայի արտգործնախարարը՝ եկեղեցու քահանայի հետ զրուցելիս:

Ապա նախարարը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են Հայաստանում եկեղեցիները հիմնականում քաղաքից դուրս կառուցում: Քահանան պատասխանեց՝ երբեմն այդպես են կառուցվում, որ մարդիկ քայլելով որոշակի ճանապարհ անցնեն եկեղեցի հասնելու համար:

Քահանան տեղեկացրեց նաև, որ Սուրբ Գայանե եկեղեցին կառուցվել է 2007 թվականին:

Ֆրանսիայի ԱԳ նախարարը մոմ վառեց եկեղեցում:



--00—ԶՀ