Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում օրվա խորհրդով աղոթք բարձրացվեց առ Աստված

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

ստեփ

Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում այսօր` մայիսի 9-ին, կատարվել է հոգեհանգստյան կարգ` Արցախի պաշտպանության և Հայրենական Մեծ Պատերազմի ժամանակ նահատակված հերոսների հիշատակի համար: Տեղեկանում ենք Արցախի թեմից։ 

Հոգեհանգստյան կարգից հետո կատարվեց խաղաղության աղոթք: Թեմի հոգևորականաց դասի առաջնորդությամբ եկեղեցում միաբանված ժողովուրդը Բարձրյալ Աստծուն աղոթեց Հայաստանի և Արցախի անսասան խաղաղության համար:

ստեփ

Արարողությունների ավարտին Արցախի Պաշտպանության բանակի հովանավոր Սուրբ Գրիգորիսի խաչվառի առաջնորդությամբ, Սուրբ Աստվածածին եկեղեցուց մեկնարկեց Խաչերթ դեպի Ստեփանակերտի հուշահամալիր:

--00—ՍՊ