Փաշինյանը Գիքորի պես Բրյուսելում և Վաշինգտոնում էստի համեցեք է գոռում, փրկիչ է փնտրում. Սուրենյանց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

Փաշինյանը Գիքորի պես Բրյուսելում և Վաշինգտոնում էստի համեցեք է գոռում, փրկիչ է փնտրում։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։

Սուրենյանցի համոզմամբ, Փաշինյանը հայկական հեքիաթների երկու հայտնի հերոսների՝ Քաջ Նազարի և Ձախորդ Փանոսի խառնուրդն է։

Ըստ նրա իշխանությունը չի հասկանում, որ ո՛չ Արևմուտքը, և ո՛չ էլ Ռուսաստանը պատրաստ չեն փչացնել հարաբերությունները Ադրբեջանի հետ հանուն Հայաստանի։

Սուրենյանցի պնդմամբ, Փաշինյանը Արցախի հաշվին առևտուր է անում, այն դեպքում, որ Հայաստանն այլևս վերահսկողություն չունի Արցախի նկատմամբ, իսկ այդ մոտեցումը որևէ արդյունք չի տալիս։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ