Շուշիում ադրբեջանցիների վերաբնակեցման առաջարկն այն ժամանակ Փաշինյանը չի ընդունել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

8395d263-d5a2-42d9-a8d0-a69525539ccc.jpg

Շուշիում ադրբեջանցիների վերաբնակեցման առաջարկն այն ժամանակ Փաշինյանը չի ընդունել։

Նա մտավախություն է ունեցել, որ Լաչինի միջանցքն այլևս չի գործի ու ադրբեջանական կողմը ցանկացած պահի կարող է փակել այն։ Այս մասին 44-օրյա պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողովի նիստին հայտարարեց Փաշինյանը։



ՀՀ վարչապետը հիմա փաստում է` իր կանխատեսումները ապացուցվեցին վերջին իրադարձություններով։ Այդ նույն օրը, այս ամենից հետո, պատերազմը դադարեցնելու համար հնչել է ևս մեկ գաղափար` խաղաղապահներ պետք է տեղակայվեն ոչ միայն ԼՂՀ– ում ու Լաչինի միջանցքի երկայնքով, այլ նաև Մեղրիում` ապահովելու համար Ադրբեջանի արևմտյան շրջանների հաղորդակցությունը Նախիջևանի հետ։ «Ես չհամաձայնվեցի դրան, չհամաձայնվեցի, որ ՀՀ տարածքում միջանցք ստեղծվի, ասելով, որ ճանապարհին համաձայն եմ, բայց միջանցքին` ոչ։ Հիմա էլ ես նույն դիրքորոշումը ունեմ, այո՛ ճանապարհ պետք է բացվի,բայց դա չի կարող լինել միջանցք»։



--00--ԶՀ