Շուշիում թուրքական հյուպատոսություն բացելն իրենց խնդիրն է, բայց այն զգայուն է Երևանի համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24news

Ռուսաստանը հասկանում է Հայաստանի համար Շուշիում թուրքական հյուպատոսության հնարավոր բացման հարցի զգայունությունը Երևանի համար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Իհարկե, ինչ-որ տեղ հյուպատոսություն բացելը երկու երկրների սուվերեն գործն է։ Միևնույն ժամանակ մենք հասկանում ենք հարցի զգայունությունը Երևանի համար։ Մեր շփումներում մենք ընդգծում ենք միմյանց շահերը հաշվի առնելու անհրաժեշտությունը և ինչպես հայ-ադրբեջանական, այնպես էլ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորությունը»,-հավելել է նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ