Շքեղ և տպավորիչ. Եվրոպական ամառային երրորդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24news

1-2-750x375

Լեհաստանի Կրակով քաղաքում պաշտոնապես տրվել է Եվրոպական ամառային երրորդ խաղերի մեկնարկը. խաղերի ընթացքում 49 երկրի ավելի քան 7000 մարզիկ-մարզուհիներ 28 մարզաձևերում կպայքարեն մեդալների 253 հավաքածուի համար, հայտնում է Armsport.am-ը։

krakov

Կրակովի Հենրիկ Ռեյմանի անվան մարզադաշտում տեղի ունեցած բացման հանդիսավոր արարողության ժամանակ լուսային ու ձայնային գեղեցիկ շոու ծրագրով նախ ներկայացվել է երկրի պատմությունը, ապա անդրադարձ է կատարվել լեհ անվանի գործիչներին՝ մշակույթից մինչև գիտություն:

krakov

Հատուկ անդրադարձ է կատարվել նաև տարբեր մարզաձևերում մեծ հաջողություններ գրանցած լեհ մարզիկներին՝ այդ թվում ավտոարշավորդ Ռոբերտ Կուբիցային, ֆուտբոլիստ Ռոբերտ Լևանդովսկիին, թենիսիստ Իգա Շվիատեկին, աթլետ Ռոբերտ Կորզենիովսկիին և այլն:

krakov

Այնուհետև տեղի է ունեցել դրոշների շքերթը. Հայաստանի դրոշակակիրներն են եղել աթլետներ Լևոն Աղասյանն ու Գայանե Չիլոյանը:

krakov

Համերգային ծրագրից հետո Խաղերի մասնակիցներին ողջունել և հաջողություն են մաղթել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, Եվրոպական Օլիմպիական կոմիտեի նախագահ Սպիրոս Կապրալոսը և այլք: Ներկաներին տեսաուղերձ է հղել նաև ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը: Այնուհետև, հանդիսավոր կերպով վառվել է Եվրոպական երրորդ խաղերի ջահը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ