Իշխանության խնդիրը իրավական բարդ թնջուկ ստեղծելն է, որով «կփորձեն» պասիվացնել Աշոտյանին․ Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24News

տիգրան

Իրավապահ համակարգը չի բավարարվում Արմեն Աշոտյանի դեմ կարված գործով ու անընդհատ փորձում է նոր հոդվածներ մոգոնել, այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ Պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․

«Իշխանության խնդիրը իրավական բարդ թնջուկ ստեղծելն է, որպեսզի Արմենի ողջ ուշադրությունն ու ժամանակը գնա նմանատիպ տեխնիկական թեմաների վրա` համարելով, որ այդպիսով հնարավոր կլինի որոշակիորեն պասիվացնել Աշոտյանին:

Արմենը խոսել է ամենաբարդ ժամանակներում, ուղիղ խոսել ճշմարտության մասին` անտեսելով այն բոլոր ճնշումները, որոնք մշտապես եղել են:

Մեկ է` Արմենը շարունակելու է խոսել` որքան էլ, որ այն շատերի համար դառը լինի»,- նշեկլ է նա։ 

--00—ՍՊ