Արցախն ու ՀՀ-ն կկամրջվեն․ միաժամանակ հանրահավաքներ կանցկացվեն Վերածննդի և Ազատության հրապարակներում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News

դդ

Արցախի պետնախարարը հայտարարություն է տարածել․



Սիրելի հայրենակիցներ



Համաժողովրդական շարժման մասնակիցները մեծ էկրաններով օնլայն ռեժիմով կկամրջեն երկու հրապարակները՝ միավորելու բոլորիս ձայները և վերահաստատելու մեր միասնական պայքարը՝ հանուն Արցախի ապաշրջափակման և հումանիտար աղետի վերացման, հանուն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգման և դրանից ցանկացած հետնահանջի դատապարտման:

Ի պաշտպանություն Արցախի ժողովրդի իրականացվող ամենատարբեր ակցիաների մասնակիցներին ու Հայաստանի Հանրապետության մեր հայրենակիցներին կոչ եմ անում համախմբվել և հավաքին միասնական մասնակցությամբ արտահայտել հայ ժողովրդի հավաքական կամքն ու Արցախի հարցում մեր անսակարկելի դիրքորոշումը՝ Արցախը և Արցախի ժողովուրդը չեն կարող լինել Ադրբեջանի կազմում:

Յուրաքանչյուրի մասնակցությունը կարևոր է Արցախի ու արցախցիներիս համար:

--00—ՍՊ