1000 խոշոր հարկ վճարողներ 2023 թ. հունվար-հունիս ամիսներին պետբյուջե վճարել են 874 մլրդ 522 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News

0bb03de8-d40b-4446-9d4c-ebe82d857a98.jpg

ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2023 թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը՝ https://src.am/am/getMenusContents/120։



1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2023 թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 874 միլիարդ 522 միլիոն դրամ:



Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 668 միլիարդ 245 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ շուրջ 206 միլիարդ 277 միլիոն դրամ։

--00—ԶՀ