Արցախում հանրահավաք կլինի ԿԽՄԿ-ի գրասենյակի մոտ՝ առևանգված 68-ամյա արցախցուն վերադարձնելու պահանջով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News

default.jpg

ԿԽՄԿ արցախյան գրասենյակի առաջ տեղի կունենա հավաք՝ ադրբեջանցիների կողմից առևանգված Արցախի 68-ամյա քաղաքացուն հետ վերադարձնելու պահանջով։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապերի ու լրատվության ծառայության պետ Հունան Թադեւոսյանը։

«Սիրելի' հայրենակիցներ

Այսօր ժամը 18։00-ին,  Կարմիր խաչի միջազգային կոմիտեի արցախյան գրասենյակի առաջ կազմակերպում ենք հավաք, միջազգային մարդասիրական կառույցին մեր դժգոհությունն արտահայտելու և պահանջը ներկայացնելու համար։

Պահանջը հետևյալն է, որ կատարեն իրենց ստանձնած պարտականությունները, գործադրեն բոլոր ջանքերը, հետ վերադարձնեն ադրբեջանցիների կողմից Հակարի կամրջից առևանգված Արցախի 68-ամյա քաղաքացուն»,- գրել է նա:

--00—ԶՀ