«Թուրան» գործակալությունը հաստատում է՝ Ադրբեջանն է հրաժարվել ԼՂ ներկայացուցիչների հետ բանակցելուց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News

0731236e173febae844820804861c8f2e49a62.jpg

Ադրբեջանական «Թուրան» գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հաստատում է, որ Բրատիսլավայում ԼՂ ներկայացուցիչների հետ բանակցություններից հրաժարվել է Ադրբեջանը։

Անուղղակիորեն որպես պատճառ է մատնանշվում այն, որ Իլհամ Ալիևը 2 անգամ հրավիրել է ԼՂ ներկայացուցիչներին բանակցությունների, ինչից նրանք հրաժարվել են։

--00—ԶՀ