ԱՀ-ից զինվորական անձնակազմը դուրս կբերվի 2 ուղղությամբ՝ Լաչինի միջանցքով և Քարվաճառով դեպի Վարդենիս

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

dirqer-zorqer-744x445

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախից զինվորական անձնակազմի դուրսբերման վերաբերյալ։

Նշվում է, որ սեպտեմբերի 20-ին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ զինված ուժերի զինաթափված և զորացրված անձնակազմին հասանելիություն կտրամադրվի Արցախից Լաչինի միջանցքի և Վարդենիսի ուղղությամբ՝ Քարվաճառով։

Կօգտագործվեն ավտոբուսներ և անձնական տրանսպորտ։

--00—ՅՄ