Իրանը բալիստիկ հրթիռների ուղղորդման ինտելեկտուալ համակարգ ունեցող 3 երկրներից մեկն է․ ԻՀՊԿ ղեկավար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

1121186

Իրանն աշխարհի այն երեք երկրներից մեկն է, որն ունի բալիստիկ հրթիռների ուղղորդման ինտելեկտուալ համակարգ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ հայտարարությամբ հանդես է եկել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար գեներալ-լեյտենանտ Հոսեյն Սալամին։

«Բալիստիկ հրթիռների ինտելեկտուալ ուղղորդման համակարգը չափազանց բարդ տեխնոլոգիա է, և այն ունեն ամբողջ աշխարհում միայն երեք պետություններ, այդ թվում՝ Իրանը: Դա ցույց է տալիս մեր երկրի առաջընթացը, թեև մեր հակառակորդներին դա դուր չի գալիս», - ասել է նա:

Սալամին նաև խոսել է ԱԹՍ-ների ոլորտում երկրի հաջողությունների մասին։

«Բացի այդ, մենք հաջողությունների ենք հասել անօդաչու թռչող սարքերի արտադրության ոլորտում: Մեր անօդաչու թռչող սարքերը կարող են արհեստական ​​ինտելեկտի միջոցով խոցել նավեր մի քանի հազար կիլոմետր հեռավորության վրա, և մենք նույնիսկ կարող ենք որոշել այն վնասը, որը դրանք հասցրել են նավին», - ընդգծել է ԻՀՊԿ-ի հրամանատարը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ