Իրանում Ադրբեջանի դեսպանատունը կվերսկսի իր գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

enlarge

Իրանում Ադրբեջանի դեսպանատունը կվերսկսի իր գործունեությունը: Այս մասին հայտարարել է Իրանի ճանապարհային և քաղաքային զարգացման նախարար Մեհրդադ Բազրփաշը:

Նա նշել է, որ իրանական կողմը դիմել է Ադրբեջանի դեսպանատան գործունեության շուտափույթ վերսկսման խնդրանքով, և Ադրբեջանը խոստացել է այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել հնարավորինս սեղմ ժամկետներում:

--00—ՅՄ