Միջազգային հանրությունը արձագանքել է ՀԱՄԱՍ-ի հարձակմանը. հայտարարություն են արել նաև Բաքուն և Երևանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Screenshot_4

Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալները հարձակվել են իսրայելական քաղաքների վրա, իսկ Իսրայելը ի պատասխան ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածին: Երկու կողմից կան հարյուրավոր զոհեր: Միջազգային հանրության արձագանքը, փոխանցում է Ամերիկայի Ձայնը։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամայել է «լրացուցիչ աջակցություն» տրամադրել Իսրայելին ՀԱՄԱՍ-ի գրոհայինների հարձակումից հետո։ Այս մասին կիրակի օրը հայտնել է Սպիտակ տունը։

Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան շաբաթ օրը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնյաների միջև բարձր մակարդակի բանակցություններն արդեն ընթանում են ռազմական օգնության վերաբերյալ:

Կիրակի առավոտյան Բայդենին և փոխնախագահ Քամալա Հարիսին ազգային անվտանգության պաշտոնյաները զեկուցել են Իսրայելում տիրող իրավիճակի մասին:

Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, որի ընթացքում նա վստահեցրել է, որ Միացյալ Նահանգները կտրամադրի «լրացուցիչ աջակցություն»։

Բայդենը շաբաթ օրը հայտարարություն էր տարածել, որում խոստացել է «հաստատ և անսասան» աջակցություն ցուցաբերել Իսրայելին ՀԱՄԱՍ-ի զինյալների անակնկալ հարձակումներից հետո, որի արդյունքում իսրայելական կողմն ունի մոտ 700 զոհ:

Շաբաթ օրը ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակեց պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը, որում շեշտվում է, որ Վաշինգտոնը միանշանակ դատապարտում է «ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների սարսափելի հարձակումները Իսրայելի դեմ, այդ թվում՝ խաղաղ բնակչության և քաղաքացիական համայնքների դեմ»։ Բլինքենը նշում է, որ ահաբեկչությունը երբեք արդարացում չունի։

«Մենք համերաշխ ենք Իսրայելի կառավարության և ժողովրդի հետ և մեր ցավակցությունն ենք հայտնում այս հարձակումների ժամանակ իսրայելցիների մահվան համար։ Մենք կշարունակենք սերտ կապեր պահպանել իսրայելցի մեր գործընկերների հետ։ ԱՄՆ-ն աջակցում է Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին»,- ասված է պետքարտուղարի հայտարարության մեջ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ