Անկարայում կայացել է Թուրքիայի ու Ղազախստանի պաշտպանության նախարարների հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

photo_2023-11-07_17-46-57

Անկարայում կայացել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի և Ղազախստանի պաշտպանության նախարար Ռուսլան Ժակսիլիկովի նախ առանձին, ապա ընդլայնված կազմով հանդիպումը։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Քննարկվել են երկկողմ համագործակցությունը ռազմական ոլորտում, մասնավորապես՝ ռազմարդյունաբերական։  Այցի ընթացքում Ժակսիլիկովին ծանոթացել է թուրքական ռազմարդյունաբերական կենտրոնների աշխատանքների հետ։

Հանդիպման ընթացքում նախարարները ստորագրել են «2024թ․-ի ռազմական համագործակցության իրականացման ծրագիրը»։

--00—ՅՄ