Քրեական վարույթ է նախաձեռնվել ԵՊՀ-ի պայթյունի, մեկ անձի մահվան և 3 անձանց տուժելու դեպքի առթիվ․ ՔԿ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News

1

ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնում է․

«Քրեական վարույթ է նախաձեռնվել ԵՊՀ-ում տեղի ունեցած առերևույթ պայթյունի և դրա հետևանքով մեկ անձի մահվան և 3 անձանց տուժելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 2-րդ մասով (շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք), ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի (հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) հատկանիշներով։»։

 

--00—ԱՊ