ՀՀ կառավարությունը շարունակելու է խաղաղության քաղաքական ուղեգիծը, ԵԱՀԿ ԽՎ նիստի մեկնարկը հաջողված էր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

Կազմակերպության աշնանային նիստի անցկացումը Հայաստանում եւ անձամբ ձեր ներկայությունը, մեր երկրի համար մարտահրավերներով լի այս պահին, ընկերության եւ համերաշխության նշան է: Այս մասին երեկ Հայաստանի ազգային պատկերասրահում ԵԱՀԿ ԽՎ պատվիրակների համար կազմակերպված հանդիսավոր ընդունելությանը հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Բարձր ենք գնահատում միջազգային մեր գործընկերների անսասան աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը եւ բարեփոխումների օրակարգին: Կարծում եմ՝ բոլորս գիտակցում ենք, թե ինչ սպառնալիքներ է առաջացնում անվտանգային ճգնաժամը մեր երիտասարդ ժողովրդավարությանը եւ կայուն զարգացմանը, սոցիալական համախմբվածությանն ու արդարության ամրապնդմանը, սակայն մենք հավատացած ենք, որ մեր տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի:

Առերեսվելով բոլոր խոչընդոտների եւ սադրանքների հետ՝ Հայաստանի կառավարությունը շարունակելու է խաղաղության քաղաքական ուղեգիծը: Եվ ես երախտագիտություն եմ հայտնում մեր բոլոր գործընկերներին այս դժվարին պահին մեր կողքին լինելու համար»,-ասել է Սիմոնյանը:

--00—ՅՄ