Սահմանվել է կենդանական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման կարգը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

273903

Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված «Կենդանական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագիծը գործադիրն արժանացրել է հավանության:

Դրանով կարգավորվում են կենդանական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման հետ կապված իրավահարաբերությունները:

Մմշակվել է նաև կենդանական աշխարհի պետական կադաստրի տվյալների ստացման համար հայտի ձև, որտեղ ամրագրվում է կենդանական աշխարհի պետական կադաստրից օգտվելու նպատակը:

Փոփոփոխվել է վայրի կենդանիների պետական կադաստրի տվյալների տրամադրման շրջանակը, պետական կադաստրի տվյալների տրամադրման մերժման հիմքերը՝ առաջնորդվելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված դեպքերով և Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված բնապահպանական տեղեկատվության տրամադրման սահմանափակումների դեպքերով (Շրջակա միջավայրի առնչությամբ տեղեկության, որոշումներ ընդունելուն հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին կոնվենցիա, 25.06.1998թ.):

--00—ՅՄ