ԱՄՆ զինված ուժերն Իրաքում հարվածներ են հասցրել երկու օբյեկտների

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

1124677

ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել Իրաքում երկու օբյեկտների՝ ի պատասխան ԱՄՆ-ի և կոալիցիոն ուժերի դեմ իրականացված հարձակումների։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) մամուլի ծառայությունը։

«Նոյեմբերի 22-ի առավոտյան Իրաքում ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ուժերն առանձին ճշգրիտ հարվածներ են հասցրել Իրաքում գտնվող երկու օբյեկտների: Հարվածներն ուղղակի պատասխան են Իրանի և նրա օժանդակությունը վայելող խմբերի կողմից ԱՄՆ զինված ուժերի և կոալիցիոն ուժերի դեմ հարձակումներին, այդ թվում՝ նոյեմբերի 21-ին Իրաքում տեղի ունեցած հարձակմանը, որի ժամանակ գործի է դրվել գործողության փոքր շառավղով բալիստիկ հրթիռ», - ասված է հաղորդագրության մեջ։

Այս հարձակման առնչությամբ Պենտագոնի տարածած հայտարարության համաձայն՝ բալիստիկ հրթիռի հարվածի հետևանքով ԱՄՆ-ի և կոալիցիոն ուժերի մի քանի զինվորներ թեթև վնասվածքներ են ստացել, բացի այդ, թեթև վնաս է հասցվել ենթակառուցվածքին։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ