Արարատի մարզում այրվել է ավտոմեքենա. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

վթ

Նոյեմբերի 26-ին, ժամը 19։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոր Խարբերդ և Այնթապ գյուղերի միջնամասում՝ Երևանյան խճուղու հատվածում, ավտոմեքենա է այրվում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1980 թ․) տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։48-ին, մարվել՝ 20։17-ին: Այրվել են ավտոմեքենայի բեռնախցիկը և սրահը։ Վարորդը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։

--00—ԼՀ