ԵՄ-ն պատրաստ է հետագա աջակցություն ցուցաբերել ՀՀ-ին ու Ադրբեջանին․ Օլիվեր Վարհելի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Screenshot_7

ԵՄ-ն պատրաստ է հետագա աջակցություն ցուցաբերել ՀՀ-ին ու Ադրբեջանին։ Այս մասին թվիթերի իր էջում գրել է ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհելին՝ ողջունելով կալանավորվածներին ազատ արձակելու շուրջ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը։

«Ողջունում եմ Ադրբեջանի և  Հայաստանի միջև կնքված համաձայնագիրը, որը նպաստում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։ ԵՄ-ն պատրաստ է հետագա աջակցություն ցուցաբերել երկու երկրներին»,-գրել է նա։

--00—ՅՄ