ԵՄ դեսպանները «հետույքները կճղեին» Սերժի ժամանակ, եթե Աշոտյանի դատի պես մի բան լիներ այն ժամանակ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

Եթե այս դահլիճում, կամ այլ դահլիճում տեղի ունենար իրավական դատական գործընթաց, ես կարող էի ասել, թե ինչ պետք է անի դատարանը։ Դատարանը 6 ամիս չպետք է պահեր Արմեն Աշոտյանին կալանքի տակ։ Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյան՝ խոսելով Արմեն Աշոտյանի դատական գործից։

Զոհրաբյանը նշեց, որ այս դատական իշխանությունից որևէ  ակնկալիք չունի։

«Ի՞նչ պահանջես մի իշխանությունից, որի քինախնդրությունը, վրեժխնդրությունը հասնում է այնտեղ, որ իրենք դիակ են դատում»։

Ըստ Զոհրաբյանի՝ այն ինչ կատարվում է Արմեն Աշոտյանի հետ՝ քաղաքական հետապնդում է։

«Արմեն Աշոտյանը հիմա կալանքի տակ է, քանի որ Նիկոլ Փաշինյանը նրան համարում է եզակի ընդդիմախոս»,- ասաց Զոհրաբյանը։

ԱԺ նախկին պատգամավորը չկարողացավ մտաբերել  նախկին իշխանությունների օրոք տեղի ունեցած որևէ նման դատավարություն։

«ԵՄ դեսպանները «հետույքները կճղեին» Սերժի ժամանակ, եթե Աշոտյանի դատի պես մի բան լիներ այն ժամանակ»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԼՀ