Արցախի ղեկավարությունը սարսափած է ՀՀ իշխանության ճնշումներից, եթե վախեցան՝ հավասար մեղավոր կլինեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News

Արցախցիներն անորոշության մեջ են, բռնի տեղահանումից անցել է երեք ամիս, Արցախի հարցը օրակագում չկա, դրան զուգահեռ՝ Հայաստանի իշխանության կողմից հսկայական ճնշումներ կան Արցախի պաշտոնյաների նկատմամբ, շատերը սարսափած են, որ եթե ակտիվանան՝ կազատազրկվեն։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը։

«Արցախի իշխանություններն անպաշտպան են, բայց իշխանության գինը պատասխանատվությունն է, եթե թույլ տան Արցախի հարցը մոռացվի՝ ոչ մեկ իրենց չի ների, իրենք գործող իշխանությունից չեն տարբերվելու։ Պատմական պահ է, հարկ եղած դեպքում պետք է Հայաստանի իշխանության հետ գնան առճակատման, հպատակային քաղաքականությանը պետք է վերջ դնեն»,- ավելացրեց Պետրոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ