Դատարանը մերժել է Խաչատուրովին կրկին կալանավորելու՝ Գլխավոր դատախազության միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

28179016_0_104_1000_667_1920x0_80_0_0_45b307e6d89bd5c8fa4421c9100b17e0

Վճռաբեկ դատարանը մերժել է երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին կրկին կալանավորելու՝ Գլխավոր դատախազության միջնորդությունը։

«Ազատությանը» փոխանցել են Գլխավոր դատախազությունից։

Խաչատուրովն անցած տարվա դեկտեմբերին 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատվել էր կալանքից։ Նա մեղադրվում է փողերի լվացման համար։

Գլխավոր դատախազությունը միջնորդության մեջ նշել էր, թե պահպանվում են Խաչատուրովի կալանքի հիմքերը։

--00—ՅՄ