Ինչ է հայտնում ՔՊ-ն փակ հանդիպման մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

hh

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 7-ին Ազգային ժողովում հանդիպել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև կառավարության անդամներ:

հ

Կուսակցության մամուլի ծառայությունից նշում են՝ քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացմանը առնչվող հարցեր:

 

Հիշեցնենք՝ ըստ 24News-ին հասած տեղեկությունների՝ քննարկման առարկա է դարձել Մհեր Գրիգորյանի և ադրբեջանական պատվիրակության հանդիպումը, որը տեղի է ունեցել այսօր՝ սահմանին։ Ադրբեջանցիները իմպերատիվ պահանջ են դրել՝ զիջել Տավուշի երկայնքով գտնվող, այսպես կոչված, անկլավները, և իրենք իրենց կողմից պատրաստ չեն ընդունել, որ հայկական կողմը նույնպես ունի Ադրբեջանի կողմից զբաղեցրած տարածքներ։

Մեզ հասած ինֆորմացիայի համաձայն՝ հատկապես այս հարցն է քննարկվել ՔՊ-ականների հետ փակ հանդիպման ժամանակ։

--00—ՍՊ