ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ խորացնում ենք հարաբերությունները, չենք կարող կանխատեսել գործընթացի ավարտը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News

аа

«Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը նվազել է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումից հետո»,- նման կարծիք է հայտնել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ թուրքական TRT World-ին տված հարցազրույցում։

Նա նաև պատասխանել է հարցին, թե արդյոք Հայաստանը դիտարկո՞ւմ է ԵՄ-ին կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը: Միրզոյանի խոսքով՝ ներկայումս Հայաստանում լայնորեն քննարկվում են բազմաթիվ նոր հնարավորություններ, այդ թվում՝ ԵՄ անդամակցության գաղափարը։

ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանը գտնվում է ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների էական խորացման գործընթացում։ Միրզոյանի խոսքով՝ ոչ ոք չի կարող կանխատեսել այդ գործընթացի ավարտը։

--00—ՍՊ