ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News
Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Երևանը հյուրընկալել է ֆրանսիացի գրող, ճանապարհորդ, լեռնագնաց Սիլվեն Տեսոնին և լրագրող, «Ֆիգարո» ամսագրի տնօրենի տեղակալ Ժան-Քրիստոֆ Բյուիսոնին: Նրանք հետաքրքրված են Հայաստանի խնդիրներով, հոգսերով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների պաշտպանությամբ և պարբերաբար մեր երկրի անվտանգային հարցերի մասին բարձրաձայնում են իրենց հոդվածներով, ելույթներով, փոխանցում է «Արմենպրես»-ը:
Սիլվեն Տեսոնն առաջին անգամ 1994 թվականին է այցելել Հայաստան հեծանիվով ճամփորդության ընթացքում: Սիրել է մեր երկիրն ու նրա նկատմամբ հետաքրքրությունը պահպանում է մինչ օրս:
Երկրորդ այցը տեղի է ունեցել Ժան-Քրիստոֆ Բյուիսոնի ուղեկցությամբ 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին:
«Վերադառնալով Փարիզ՝ Հայաստանի աջակիցների մի խումբ ստեղծեցինք՝ արտիստներ, լրագրողներ, գրողներ, երաժիշտներ, մեզ միացան նաև Աստղիկ Սիրանոսյանն ու Անտուան Ագուջյանը: Մեր առաջին խնդիրն էր իրազեկել հասարակությանն ու կառավարությանը Հայաստանի խնդիրների մասին: Դա արել ենք, որ Եվրոպան չլքի Հայաստանը, որ քաղաքական գործիչները շարունակեն պայքարը Թուրքիայի և Ադրբեջանի դեմ, որոնք ագրեսիայի են ենթարկել Հայաստանը, և անուններ հնչեցնեն: Այդ ճնշումը կշարունակվի, որպեսզի ագրեսորներն առաջ չգան, որպեսզի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները մնան և ապրեն Հայաստանում»,-ասում է Սիլվեն Տեսոնը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ