Բաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանն ընտանիքի խնդրանքով դադարեցրել է հացադուլը. մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

ֆֆ

Արցախի նախկին պետնախարար, Բաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել խոսել ընտանիքի հետ, նրանք խնդրել են դադարեցնել հացադուլը: Այդ մասին հայտնում են Վարդանյանի գրասենյակի մամուլի ծառայությունից․

«Ապօրինի ձերբակալված բարերար Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հաստատել է, որ նրան վերջապես թույլատրել են խոսել կնոջ՝ Վերոնիկայի հետ: Դա հնարավոր է դարձել այն բանի շնորհիվ, որ ամբողջ աշխարհում ավելի ու ավելի շատ մարդիկ ու կառավարություններ են տեղեկանում Պրն․ Վարդանյանի վիճակի մասին։ Ապրիլի 5-ին հացադուլի մեկնարկից գրեթե երեք շաբաթվա ընթացքում նա կարողացել է ընդամենը երկու անգամ զանգահարել ընտանիքին:

Տեղեկանալով հայ բանտարկյալներին ազատելու գլոբալ շարժման մասին և անսալով ընտանիքի խնդրանքներին՝ Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ համաձայնել է ընդհատել հացադուլը», - ասվում է հայտարարության մեջ։ 

--00—ՍՊ