Շատ կարևոր է, երբ երեխաները շփվում են Բերեզովսկի ազգանունով լեգենդար հայ դարպասապահի հետ․ ՌԴ դեսպան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

photo_2024-04-28_22-26-04

Վայոց Ձորում ավարտվեց ՀՀ սահմանամերձ մարզերի երեխաների ֆուտբոլի մրցաշարը դարպասապահ Ռոման Բերեզովսկու մրցանակի համար։

Մրցաշարի գաղափարը պատկանում էր Հայաստանում Ռուսաստանի տանը, աջակցում էին ՀՖՖ–ն և «Բարի ճանապարհ» կազմակերպությունը՝ Ռոմանի ավագ եղբոր՝ Ալեքսանդրի գլխավորությամբ։

Կիսաեզրափակիչն ու եզրափակիչը անցկացվեցին Վայքում, խաղերին հետևելու էին եկել նաև ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, որը @ArmeniaSputnik-ի հետ զրույցում նշեց` մրցաշարը և՛ ֆիզիկապես, և՛ բարոյապես մեծ արժեք ունի մատաղ սերնդի համար։ Շատ կարևոր է, որ երեխաները շփվեն իրար և իրենց կուռքի՝ Բերեզովսկու հետ։ Այս հիշողությունները կմնան ողջ կյանքի ընթացքում:

ՀՀ–ում Ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը համոզված է, որ Բերեզովսկին դարձել է հայ և ռուս ժողովուրդներին միավորող հերթական պատմական դեմքը։

--00—ՅՄ