Իշխանությունն իր սև գործը շարունակում է, թիկունքային հատվածում ինժեներական աշխատանքներ են ընթանում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

0e6f67ddf6037558983ff0e447d18885_M

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Չնայած այն հանգամանքին, որ հանրության մի մեծ հատված մեծ դժգոհությամբ և անվստահությամբ է մոտենում իշխանության` Ադրբեջանից պարտադրված «սահմանային ճշգրտումներին», իսկ իրականում` միակողմանի զիջումներին, իշխանությունն իր սև գործն ակտիվ շարունակում է:

Որքան հասու, երևացող և չերևացող աշխատանքներից ու հայտարարություններից է պարզ դառնում, իշխանությունը «սահմանային ճշգրտումներին» զուգահեռ, այդ հատվածում ԶՈւ բրիգադները սահմանապահներով փոխարինելու գործընթացի մեջ են, զուգահեռ թիկունքային հատվածում ինժեներական աշխատանքներ են ընթանում:

Լեգիտիմության ակնհայտ բացակայության պայմաններում իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, ինչը մեր երկիրը երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից և հետագա բոլոր քայլերն իրականացվելու են` ելնելով Ադրբեջանի քաղաքական ֆանտազիաներից»:

--00—ՅՄ