Ոստիկանության կողմից հավաք-երթի ընթացքին միջամտելու ցանկացած փորձ կլինի օրենքի խախտում․ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

Screenshot_9

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Հաշվի առնելով Բագրատ Սրբազանի հայտնած տեղեկությունը, որ երթի առջևում ոստիկանական զորքերի կուտակում կա՝ անհրաժեշտ եմ համարում տեղեկացնել․

Սրբազանի առաջնորդությամբ ընթացող հավաք-երթը Հավաքների ազատության մասին օրենքով սահմանված կարգով գրավոր իրազեկված է համապատասխան համայնքների ղեկավարներին և ոստիկանության ստորաբաժանումների ղեկավարներին։ Ուստի հավաք-երթն ամբողջութմամբ օրինական է, ինչը նշանակում է, որ ոստիկանությունը պարտավոր է ապահովել հավաք-երթի բնականոն ընթացքը։

Ոստիկանության կողմից հավաք-երթի ընթացքին միջամտելու ցանկացած փորձ կլինի օրենքի խախտում»։

--00—ՅՄ