ՌԴ-ն կանի հնարավորը՝ կանխելու գլոբալ հակամարտությունը. Պուտին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

ֆֆ

Ռուսաստանը կանի ամեն ինչ, որպեսզի կանխի գլոբալ հակամարտությունը, բայց միևնույն ժամանակ թույլ չի տա մեզ որևէ մեկին սպառնալ։ Այդ մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով մայիսի 9-ին Մոսկվայում կայացած Հաղթանակի շքերթում։

Վլադիմիր Պուտինը նշել է՝ Ռուսաստանի ռազմավարական ուժերը միշտ պատրաստ են մարտի․

«Ռուսաստանը երբեք չի թերագնահատել երկրորդ ճակատի կարևորությունը և դաշնակիցների օգնությունը։ Մենք հարգում ենք հակահիտլերյան կոալիցիայի բոլոր մարտիկների, դիմադրության մասնակիցների, դավաճաններին, լրտեսներին, պարտիզաններին մերկացնողների քաջությունը, ինչպես նաև չին ժողովրդի քաջությունը, որն իր անկախության համար պայքարել է ռազմատենչ Ճապոնիայի ագրեսիայի դեմ:



Մենք միշտ կհիշենք և երբեք չենք մոռանա մեր ընդհանուր պայքարը և դաշնակցային ոգեշնչող ավանդույթները», - ասել է ՌԴ նախագահը։ 

--00—ՍՊ