Դավաճան իշխանություններին հեռացնելը ազգային խնդիր է, բայց նաև՝ քաղաքական

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

ֆֆ

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է․ 

«Դավաճան իշխանություններին հեռացնելը, իհարկե, ազգային խնդիր է։ Բայց նաև քաղաքական։

Մինչ այս պահը Սրբազան Հայրը կարողացել է համախմբել ժողովրդին այդ օրակարգի շուրջ։ Այսօրվա զարգացումները դրա լավագույն ապացույցն են։ Հիմա նա միավորում է նաև քաղաքական ուժերի պոտենցիալը։ Կարծում եմ՝ սա կարևոր ու շատ անհրաժեշտ պրոցես է։ 

Ու նաև սա է դավաճաններից երկիրն ազատելու միակ ճանապարհը։ 

Հետևաբար, ամեն ինչ ճիշտ ընթացքի մեջ է։ Վստահ եմ՝ համազգային հաշտեցումն ու միասնական աշխատանքը շուտով ցանկալի արդյունք կտան»։ 



--00—ՍՊ