7-10 օր, ամեն ինչ կվերջանա, ես չեմ պատրաստվում ամիսներով փողոցներում մնալ. Սրբազան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

Հավես չունեմ ամիսներով փողոցներով պտտվելու, 7-10 օր ամենաշատը։ Խոստանում եմ ձեզ։ Կոնկրետ գործողություններ կանենք։ Այդ մասին Հանրապետության հրապարակում հայտարարել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ խոսելով Փաշինյանի հրաժարականի պահանջով հետագա գործողություններից․



«Որքան մարդ ցանկանում է, կարող է մնալ։ Առավոտյան ժամը 10։00-ից կհանդիպենք»,- ասել է Բագրատ Սրբազանը՝ կոչ անելով գործադուլ, դասադուլ և խաղաղ անհնազանդության ակցիաներ սկսել։ 



Ավելին՝ տեսանյութում։ 



--00—ՍՊ