Պատիժը կրելուց վաղաժամկետ ազատման համակարգի վերանայման հայեցակարգը ներկայացվել է ԵԽ փորձագետներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

ֆֆ
Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը բացման խոսքով է հանդես եկել Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի վերանայման վերաբերյալ հայեցակարգի հանրային քննարկմանը։ Նախարարի տեղակալը նշել է, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի վերանայման վերաբերյալ նոր հայեցակարգի ներդնումը կարևոր քայլ է դատապարտյալի՝ հասարակություն վերադառնալու պատրաստվածության և վերաինտեգրման հնարավորթյունների ապահովման գործում: Հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։ 
 
Հայեցակարգը մշակվել է արդարադատության նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի կողմից՝ ներգրավված փորձագետների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համատեղ ջանքերով: Հանդիպման ընթացքում ներկայացվել է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի վերանայման հայեցակարգը, ընդգծելով, որ վերջինիս մշակման հիմքում դրվել է անձի վերասոցիալականացումը:
 
Մասնավորապես ներկայացվել են ՊՎԱ ինստիտուտի կիրառման քայլային մեխանիզմների ներդրման, վերասոցիալականացման ծրագրերի զարգացման, զեկույցների բալային համակարգի և զեկույցների կազման ձևաչափի վերանայման վերբերյալ առաջարկվող բարեփոխումները, որոնք հնարավորություն կտան տարբերակված գնահատման ենթարկելու դատապարտյալների կոնկրետ և իրական հաջողությունները և դրանք տարբերակելու ոչ իրական, կարճաժամկետ նպատակների իրականացման համար որոշակի վարքագծի դրսևորումից:
 
Նոր հայեցակարգի ներկայացմանը հաջորդել է հարց ու պատասխան, որի ընթացքում մասնակիցները պայամանավորվել են ներկայացնել գրավոր առաջարկներ: ԵԽ միջազգային փորձագետները և գործընկերները կարևորել են կատարյալ համակարգի ստեղծման գործում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումների դերը:
 
Ամփոփելով հանդիպումը նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին արդյունավետ քննարկման և ԵԽ գործընկերներին ցուցաբերած աջակցության համար: Հանդիպումն իրականացվել է ԵԽ-ի կողմից «Ազատությունից զրկված անձանց իրավունքներիպաշտպանության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում:

 

--00—ՍՊ