Քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից

 ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

դ
 
Մայիսի 16-ին, ժամը 14։14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։
 
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:
 
Փրկարարների, հոգեբանի և ոստիկանների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացի Ս․ Ի․-ի ինքնասպանության փորձը։
Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը դեպքի վայրում քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն․ վերջինս տեղափոխվել է ոստիկանության բաժին։

--00—ՍՊ