Մենք կսատարենք այն թեկնածուին, որին կառաջադրի Սրբազանը. Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

«Ես կարծում եմ, որ շարժումը լավ թափ է առել և բոլոր հնարավորությունները ճիշտ օգտագործելու պարագայում այն կհասնի հաջողության»։ Այս մասին այսօր դատարանի բակում լրատվամիջոցների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը։

Սարգսյանը ընդգծեց, որ իշխանության կողմից սուր քննադատության են արժանանում նրանք, ովքեր մտահոգ են իրենց հայրենիքի ապագայով։

Խոսելով Բագրատ Սրբազանի վարչապետի թեկնածու առաջադրվելու պրոցեսում եղած սահմանադրական անհամաձայնությունից, Սարգսյանն ասաց․ «Մենք կսատարենք այն թեկնածուին, որին կառաջադրի Սրբազանը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ