Սևանա լիճ բաց թողնվեց «Ամառային իշխան» տեսակի 87 330 մանրաձուկ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

gg
 
Մայիսի 22-ին, կենսաբազմազանության միջազգային օրվա առթիվ, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և պաշտոնական այլ անձինք մասնակցեցին Սևանա լճում իշխանի մանրաձկան բացթղնման արարողությանը։ Հայտնում են մարզպետարանի ծառայությունից։ 
 
Միջոցառումն իրականացվեց պետական ծրագրի շրջանակներում, Շրջակա միջավայրի նախարարության, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, «Սևանի իշխան» ՓԲԸ-ի, «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և զարգացման» հիմնադրամի կողմից։
 
Իրականացված միջոցառման արդյունքում Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կարաճաղբյուր բնակավայրի ձկնաբուծական գործարանից Սևանա լիճ բաց թողնվեց «Ամառային իշխանի» 87 300 մեկ տարեկան մանրաձուկ՝ 10 գրամքաշով։
 
«Սևանի իշխան» ՓԲԸ տնօրենության տեղեկացմամբ՝ 2024 թվականի ընթացքում սա Սևանա լճում իշխանի մանրաձկան բացթողնման առաջին միջոցառումն է, իսկ հաջորդ միջոցառումը նախատեսվում է իրականացնել աշնանը, որի ժամանակ լիճ բաց կթողնվի ավելի քան 200 հազար «Գեղարքունի» տեսակի իշխանի մանրաձուկ։
 
Շրջակա միջավայրի նախարարի խոսքով՝ Կարճաղբյուրի ձկնաբուծական գործարանի շահագործումից հետո հնարավոր է եղել վերականգնել «Ամառային» և «Գեղարքունի» տեսակների իշխանի մայրական կազմերը և «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և զարգացման» հիմնադրամի կողմից իրականացված աշխատանքների արդյունքում մայրական կազմերից ստացած մանրաձուկը բաց թողնել լիճ, հույս ունենալով, որ այս ճանապարհով Սևանա լիճ կվերադարձնենք տեղածին խշխանը, որն էլ լճում արդեն կվերարտադրվի իր բնական ճանապարհով։
 
Հակոբ Սիմիդյանը հավելեց նաև, որ նախարարության ուշադրության կենտրոնում են Սևանա լճի և լիճ թափվող գետերի ջրային և կենդանական ռեսուրսների պահպանության խնդիրները, որոնց փորձում են լուծում տալ մեկ ընդհանուր ծրագրային փաթեթով։


--00—ՍՊ