Singapore Airlines ավիաընկերության ինքնաթիռի 20 ուղևոր տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

ֆ



Լոնդոն-Սինգապուր չվերթն իրականացնող Singapore Airlines ավիաընկերության ինքնաթիռի երկու տասնյակ ուղևորներ գտնվում են Թայլանդի մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է ֆրանսիական AFP գործակալությունը:

Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, Մալայզիայի, Նոր Զելանդիայի, Սինգապուրի, Ֆիլիպինների և Հոնկոնգի բնակիչները տուժել են ինքնաթիռի՝ տուրբուլենտությամբ պայմանավորված ուժեղ ցնցվելու հետևանքով: Գործակալությունը, վկայակոչելով բժշկական հաստատության ներկայացուցչին, հայտնում է, որ օդանավի արտակարգ վայրէջքից հետո բոլոր տուժածները տեղափոխվել են Բանգկոկի հիվանդանոց:


--00—ՍՊ