Ավտովթար՝ Արմավիրի մարզում․ մայրն ու նրա 2 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

ֆֆ

Այսօր՝ մայիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում  Վաղարշապատ քաղաքի Խորենացի և Չարենց փողոցների խաչմերուկում բախվել են «BMW» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից 2-ը անչափահասներ են տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորները վարորդի մայրն է և նրա երկու անչափահաս երեխաները։


--00—ՍՊ