«Խորին ցավակցություններս եմ հայտնում Իրանի եղբայրական ժողովրդին»․ Արթուր Վանեցյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

դ

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն է այցելել՝ իր ցավակցությունը հայտնելու ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի, մյուս անձանց զոհվելու կապակցությամբ։

Արթուր Վանեցյանը գրառում է արել Իրանի դեսպանատանը բացված Սգո մատյանում․ «Խորին ցավակցություններս եմ հայտնում Իրանի եղբայրական ժողովրդին և բարեկամ պետությանը»։

--00—ՍՊ