Բաքվից բողոքել են Կլոդ Վիզլերի՝ ՀՀ-ում արված հայտարարությունների կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

ff

Ադրբեջանի Միլլի Մեջլիսը բողոք է հայտնել Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահի՝ ՀՀ-ում արված հայտարարությունների կապակցությամբ: Այդ երկրի ԱԺ-ից պնդել են, թե «միջամտության փորձերը նպատակ ունեն խաթարել խաղաղության գործընթացի հաջող ձեռքբերումները».

«Հայկական կողմին կուզենայինք հիշեցնել, որ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ տարածաշրջանի դրսից երրորդ անձանց միակողմանի մոտեցումներին, հորինվածքներին ու ստերին ծափահարելն ու աջակցելը օգուտ չեն բերում ոչ խաղաղության գործընթացին, ոչ էլ վստահության կառուցմանն ուղղված քայլերին», - ասված է հայտարարության մեջ:
 

Հիշեցնենք՝ Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերն Ազգային ժողովում հայտարարել էր, որ Բաքուն անմիջապես պետք է ազատ արձակի բոլոր ռազմագերիներին և համապարփակ տեղեկատվություն տրամադրի բոլոր անհետ կորածների մասին: 


 

--00—ՍՊ